ՀԷՑ-ում հաշվիչների վրա արտաքին ներգործության ու հավելագրումների փաստերով հարուցվել են առաջին քրեական գործերը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

ՀԷՑ-ում հաշվիչների վրա արտաքին ներգործության ու հավելագրումների փաստերով հարուցվել են առաջին քրեական գործերը

ՀԷՑ-ում հաշվիչների վրա արտաքին ներգործության ու հավելագրումների փաստերով հարուցվել են առաջին քրեական գործերը

Ըստ Civic.am-ի տեղեկությունների` այս պահին Գլխավոր դատախազությունում մի քանի քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում տարբեր բաժանորդների էլեկտրոնային հաշվիչների վրա արտաքին ներգործության և հավելագրումների փաստերով, որոնք բացահայտվել են ժամանակվոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում: 

Ըստ տեղեկությունների` այս պահին կա հարուցված երկու քրգգործ,որը փոխանցվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևության գործերի վարչությանը: Ավելին, լայնածավալ գործողություններ են ընթանում ՀԷՑ-ի գրեթե բոլոր մասնաճյուղերում, հարկային համալիր ստուգումներ է իրականցնում նաև ՊԵԿ-ը: ՀԷՑ-ի 60-ից ավելի պահեստներում սեպտեմբերի 15-ից միաժամանակյա տոտալ գույքագրումներ են տեղի ունենում, որի համար աշխատանքային խմբեր ու հանձնաժողովներ են ձևավորվել ժամանակավոր կառավարչի հրամանով: 

Քաղշինը ևս ավելի ռիսկային մի քանի տասնյակ ենթակայաններում տեսչական ստուգումներ է իրականացնում: Ակնհայտ է, որ շաբաթներ անց պարզ կլինի ՀԷՑ-ում տիրող իրական օբյեկտիվ իրավիճակը, ինչը որ խնդիր էր դրված ժամանակավոր կառավարչի առջև ՀԾԿՀ կողմից նախաձեռնված վարչական վարույթի շրջանակներում պարզելու իրերի իրական դրվածքը ՀԷՑ-ում, որպես էներգետիկ ոլորտի բնական մենաշնորհ ունեցող ռազմավարական ձեռնարկություն:

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. ՀԷՑ-ում հաշվիչների վրա արտաքին ներգործության ու հավելագրումների փաստերով հարուցվել են առաջին քրեական գործերը