Երևանում բախվել են թիվ 25 երթուղին սպասարկող ավտոբուսն ու անչափահաս տղայի վարած ինքնագլորը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաբայան 2/2 հասցեի մոտ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» մակնիշի ավտոբուսն ու ինքնագլորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ինքնագլորը կողաշրջվել է, իսկ այն վարած անչափահաս տղան տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
«shamshyan.com»


























