Սևանա լճից ջրառը բացառապես պայմանավորված է տևական չոր և շոգ եղանակով. Խուդաթյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Սևանա լճից ջրառը բացառապես պայմանավորված է տևական չոր և շոգ եղանակով. Խուդաթյան

Սևանա լճից ջրառը բացառապես պայմանավորված է տևական չոր և շոգ եղանակով. Խուդաթյան

Տևական չոր և շոգ եղանակով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասաղ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից վաղ ջրբացթողումներ նախորդ տարվա համեմատ շուրջ 10 օր: Այդ մասին նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2025 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին դիտվել է համապատասխանաբար վայրկյանում 5,6 և 4 խորանարդ մետր, երբ նույն ցուցանիշները 2024-ի համեմատ կազմել են վայրկյանում 6,7 խորանարդ մետր և վայրկյանում 6,5 խորանարդ մետր:

Ինչ վերաբերում է խոշոր ջրամբարների լցվածությանը, այստեղ ունենք ցուցանիշների շատ հստակ տարբերություն նախորդ տարվա համեմատ: 2025-ի սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմել է 225 մլն խորանարդ մետր, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է շուրջ 140 մլն խորանարդ մետրով:

Ոռոգման ջրի պահանջարկի, ջրաղբյուրների և առկա վիճակի վերլուծության արդյունքում հանգել ենք Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խորանարդ մետր ջրաքանակ վերցնելու անհրաժեշտությանը,- ասաց նախարարը և հավելեց.- Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք ևս, ինչպես բոլորը, մտահոգ ենք Սևանա լճի պահպանության հարցով՝ որպես ռազմավարական ջրային պաշար, սակայն Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հողատարածքներում, այլ ջրաղբյուրների բացակայությամբ պայմանավորված, նշված փոփոխության անհրաժեշտությունն է առաջացել»:

Նախարարը նաև ընդգծեց, որ Սևանա լճից ջրառը բացառապես պայմանավորված է եղանակային պայմաններով:

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ նիստի շրջանակում 24-ժամյա ռեժիմով քննարկում է գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր ապահովելու նպատակով Սևանա լճից 30 մլն խմ-ով ավելի ջրառ իրականացնելու հարցը:

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ещё новости

  1. Սևանա լճից ջրառը բացառապես պայմանավորված է տևական չոր և շոգ եղանակով. Խուդաթյան