ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակում մասնակցային բյուջետավորմամբ կիրականացվեն մի շարք ծրագրեր — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակում մասնակցային բյուջետավորմամբ կիրականացվեն մի շարք ծրագրեր

ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակում մասնակցային բյուջետավորմամբ կիրականացվեն մի շարք ծրագրեր

ՀՀ կառավարության որոշմամբ «Սուբվենցիաներ՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառման շրջանակում Շիրակի մարզին հատկացվել է 69 միլիոն 521 հազար դրամ։ Ծրագրից օգտվել են Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան համայնքները։ 

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում Գյումրի համայնքում կիրականացվի «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիրը», որի համար հատկացվել է 40 միլիոն 726 հազար դրամ։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել կենդանիների պահպանության պայմանները և լուծել թափառող կենդանիների հետ կապված խնդիրները։ 

Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում կվերականգնվի ֆուտբոլի դաշտը։ Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 5 միլիոն 200 հազար դրամ։

Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում կիրականացվի «Բարեկարգ բնակավայր՝ հանուն բարեկեցիկ ապագայի» ծրագիրը, որը ներառում է պարասրահ-դահլիճի վերանորոգում և նոր խաղահրապարակի կառուցում։ Ծրագրի բյուջեն կազմում է 10 միլիոն դրամ։ 

Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում կկառուցվի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ։ Այս նախաձեռնության համար հատկացվել է 8 միլիոն դրամ։

Ջրառատ բնակավայրում կիրականացվի «Ժամանցի կենտրոն» ծրագիրը, որի իրականացման համար նախատեսված է 5 միլիոն 595 հազար դրամ։

Ծրագրերը ձևավորվել են մասնակցային բյուջետավորման միջոցով՝ հաշվի առնելով բնակիչների կարիքները և առաջարկները։ Դրանք միտված են համայնքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, մատչելի ժամանցի և զարգացման հնարավորությունների ստեղծմանը։

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակում մասնակցային բյուջետավորմամբ կիրականացվեն մի շարք ծրագրեր