Թրամփը Բրազիլի  նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «անակնկալ». BBC — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Թրամփը Բրազիլի  նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «անակնկալ». BBC

Թրամփը Բրազիլի  նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «անակնկալ». BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրազիլի  նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «անակնկալ»։  

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրամփը, որը նախկինում աջակցություն էր հայտնել Բոլսոնարուին և 50% մաքսատուրքեր սահմանել Բրազիլի նկատմամբ, տեղի ունեցածը համեմատել է սեփական փորձի հետ։

«Սա շատ նման է այն բանին, ինչ նրանք փորձում էին անել ինձ հետ։ Բայց նրանց դա բոլորովին չհաջողվեց», - նշել է ԱՄՆ նախագահը՝ հավանաբար, նկատի ունենալով իր դեմ հարուցված քրեական գործերը։

«Կարծում եմ՝ սա շատ վատ է Բրազիլի համար», - հավելել է նա։

Ժաիր Բոլսոնարուի դատավճռին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նշելով, որ Գերագույն դատարանը «անարդարացիորեն է որոշել բանտարկել» նախկին նախագահին։ 

«Միացյալ Նահանգները համապատասխան ձևով կարձագանքի այս վհուկների որսին», - գրել է Ռուբիոն X սոցիալական հարթակում։ 

Բրազիլի արտգործնախարարությունն արագ արձագանքել է Ռուբիոյի գրառմանը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ այսօր հնչեցրած սպառնալիքները, նրա հայտարարությունը, որն ուղղված է բրազիլական իշխանությունների դեմ և անտեսում է փաստերն ու համոզիչ ապացույցները, չեն վախեցնի մեր ժողովրդավարությանը», - X-ում գրել է գերատեսչությունը։

Բրազիլի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ 2023 թ. հունվարի 8-ին Բոլսոնարուի աջակիցները գրոհել էին կառավարական շենքերի վրա, սակայն զինվորականներից բավարար չափով աջակցություն չէր եղել հեղաշրջում իրականացնելու համար։ Հասարակական կարգը վերականգնվել էր, ավելի քան 1500 մարդ՝ ձերբակալվել։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Թրամփը Բրազիլի  նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «անակնկալ». BBC