Տարեցտարի Հայաստանն ավելի գրավիչ ու հայտնի է դառնում աշխարհում   — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Культура

Տարեցտարի Հայաստանն ավելի գրավիչ ու հայտնի է դառնում աշխարհում  

Տարեցտարի Հայաստանն ավելի գրավիչ ու հայտնի է դառնում աշխարհում  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով զբոսաշրջության ընթացիկ տարվա ցուցանիշներին ու առանձնահատկություններին։ 

«Ամեն տարի ավելի շատ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում, զբոսաշրջիկներ են այցելում, իսկ հետո պատմում մեր երկրի մասին, հարազատների, ընկերների, ծանոթների հետ կիսվում իրենց տպավորություններով։ Հայաստանից զբոսաշրջիկները միշտ վերադառնում են ոչ միայն պարզապես գոհ, այլ նաև սպասելիքները գերազանցած»,-համոզմունք հայտնեց Ապրեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ընթացիկ տարվա մայիսից Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը սկսեց աճել։ Մասնավորապես՝ անցած տարվա մայիսի համեմատ աճը կազմել էր շուրջ 8 տոկոս։ Արդեն հուլիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 263 հազար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 237 հազարի փոխարեն։ 

«Աճի նման ցուցանիշներն առաջին հերթին պայմանավորված են աշխատանքով՝ իրավասու մարմինների կողմից։ Զբոսաշրջության կոմիտեն իրականում շատ մեծածավալ աշխատանք է կատարում ունեցած ոչ այնքան մեծ ռեսուրսների պարագայում։ Այստեղ պետական-մասնավոր համագործակցությունն է նաև նպաստում նրան, որ ունենանք նման արդյունք»,-պարզաբանեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

 

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակներով պայմանավորված, 2025 թվականի առաջին եռամսյակում և կիսամյակում այդ ցուցանիշի մի փոքր նվազում էր արձանագրվել, որին հաջորդեց վերականգնման գործընթացը։ 

Ապրեսյանը կարևորեց վերականգման գործընթացը պահպանվող աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, այդուհանդերձ, ավելի վաղ նկատված համեմատական նվազումը  շուկայի կողմից ազդակ համարեց պետական ու մասնավոր հատվածի բոլոր խաղացողների համար, որպեսզի հաշվի առնվեն և համատեղ քննարկվեն պատճառները։

Ещё по теме: Культура

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Տարեցտարի Հայաստանն ավելի գրավիչ ու հայտնի է դառնում աշխարհում