Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, դատարան է ներկայացվել կալանքի միջնորդություն։ Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։


























