ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի կողմից խաղաղության ամրապնդման ուղղությամբ քաղաքականությունը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի կողմից խաղաղության ամրապնդման ուղղությամբ քաղաքականությունը

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի կողմից խաղաղության ամրապնդման ուղղությամբ քաղաքականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի բարեփոխումների օրակարգին և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի կողմից խաղաղության ամրապնդման ուղղությամբ քաղաքականությունը