Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին. վարչապետ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին. վարչապետ

Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին. վարչապետ

Կարծում եմ` տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ նրա հրապարակումներում առկա հարցերի վերաբերյալ Մայր Աթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, և եթե քննություն է տեղի ունենալու, այդ քննությունը թող տեղի ունենա հրապարակային, որտեղ հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդները թափանցիկ ձևով իմանան՝ ինչ է կատարվում, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին:

«Առաջին հերթին, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին և այն հոգևորականներին, ովքեր աջակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին, և որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին և հասու միջոցներով կաջակցեմ նրանց և թիկունք կկանգնեմ նրանց»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց հոգևոր դասի ներկայացուցիչներին կանգնեն այդ խնդիրների կողքին՝ նշելով, որ իրենք իրենց պրոբլեմների մասին եթե չխոսեն, ոչ ոք չի խոսի: 

«Ես կարող է խոսեմ, բայց այդ պրոբլեմների շատ քիչ մասը գիտեմ: Գրառումը կարդացել եմ, շատ բաներ ինձ համար նորություն էին: Հենց համայնքը եկեղեցու պետք է հստակ դիրքորոշում հայտնի և իր հոգևոր առաջնորդին պետք է պաշտպանի, որովհետև նրանք են ամենաշատը և ամենալավը ճանաչում իրենց հոգևոր առաջնորդին, և պիտի իմանան նրա արժանիքները և նրա թերությունները և պիտի որոշում կայացնեն՝ նրան պաշտպանել: Ե՛վ համայնքը, և՛ տեր Արամը, և՛ մյուս հոգևորականները, ովքեր այս տրամաբանության և հոգևոր նորոգման օրակարգի մեջ են, միանշանակ ունեն իմ աջակցությունը, և ես բոլոր հնարավոր թույլատրելի միջոցներով կաջակցեմ նրանց: 

Մենք խոսում ենք արժեքահենք պետություն ունենալու մասին, դա չի կարող տեղի ունենալ, եթե մեր արժեքների էպիկենտրոնը, մեր արժեքների մայրաքաղաքը, մեր արժեքների սրբություն սրբոցը պղծված է: Եթե մենք ուզում ենք լինել արժեքահենք, ապա նախ հոգևոր կենտրոնի արժեքները պիտի ազատագրենք պղծությունից: Այս ճանապարհին ես ասել եմ, որ պատասխանատվությունը և առաջնորդությունը ստանձնում եմ, և ուրիշ տարբերակ չկա, այդ հարցը պետք է լուծվի, և մենք միասին պետք է այդ հարցը լուծենք, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի այն ներկայացուցիչները, ովքեր իրոք ապրում են հոգևոր կյանքով և հոգևոր օրակարգով, հոգևոր արժեքներով, նրանք միանշանակ լինելու են այս պրոցեսի առաջամարտիկները, առաջնորդները, ես էլ նրանց հետ միասին»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք՝ տեր Արամ քահանա Ասատրյանը, ի լրումն Ֆեյսբուքի իր էջի գրառման, որում կարծիք էր հայտնել, թե հոգևոր իշխանությունը չի կարող լինել քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի սպասարկող, ևս մեկ գրառում է արել՝ տեղեկացնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Рейсы Ереван — Капан временно приостановили

Начались съёмки фильма об Араме Асатряне

Ещё новости

  1. Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին. վարչապետ