Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, խաղաղությունը երկար գործընթաց է, խնամք է պահանջում. ԱԳ նախարարը՝ օգոստոսի 8-ի մասին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, խաղաղությունը երկար գործընթաց է, խնամք է պահանջում. ԱԳ նախարարը՝ օգոստոսի 8-ի մասին

Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, խաղաղությունը երկար գործընթաց է, խնամք է պահանջում. ԱԳ նախարարը՝ օգոստոսի 8-ի մասին

Վաշինգտոնում տեղի ունեցածը, իսկապես, կարևորագույն իրադարձություն է: Ե՛վ ստորագրված տեքստերի մակարդակով, և՛ ստորագրություններին հաջորդած մամուլի հետ շփումների ընթացքում երկրների ղեկավարների կողմից բանավոր վերահաստատումների հարթությունը դիտարկելիս նույնը կարող ենք ասել, որ հաստատվել է խաղաղություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին:

«Այստեղ էլ շահարկումներ կան, ասում են, որ խաղաղությունը հաստատվել է, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներ կան, հետևաբար ձեր խաղաղությունը լավ խաղաղություն չէ:

Հիմա ես նորից առիթը պիտի օգտագործեմ՝ ասելու, որ մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք է պահանջում, խաղաղությունը հոգատարություն է պահանջում, խաղաղությունը զգուշություն է պահանջում յուրաքանչյուր արտաբերված բառի տեսանկյունից, յուրաքանչյուր շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից:

Ի վերջո, ճշգրտենք՝ թշնամանքի պատմություն կա երկար, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև, իսկ խաղաղությունը երբեք էլ բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն: Եվ ահա, մենք ճանապարհի սկզբին ենք:

Առաջ անցնելով` ասեմ, որ եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը վերջնական հաստատված է: Շատ պարզունակացնելով՝ մենք նկատի ունենք, որ այս պահին կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, զրոյի ենք ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է և այլն»,- ասաց նա:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, խաղաղությունը երկար գործընթաց է, խնամք է պահանջում. ԱԳ նախարարը՝ օգոստոսի 8-ի մասին