Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման առնչությամբ. ԱԳՆ

Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է արել. այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ։ «Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,-ասված է հայտարարությունում:


























