Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Կոսայքի մարզում գտնվող 3.78 հա մակերեսով հողամաաի նկատմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում գտնվող «հատուկ» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ։
«#հատիկառհատիկ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում գտնվող՝ 3.78 հա մակերեսով, «հատուկ» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 109 միլիոն 164 հազար դրամ»:


























