Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը սեպտեմբերի 11-13-ը՝ ժամը 02։00-08։00-ն կդադարեցվի. ԲՏԱ նախարարություն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝
սեպտեմբերի 11-13-ը՝ ժամը 02։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի:


























