Կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Թագուհի Թովմասյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է իր մասին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութին.
«Ժողովուրդ» կոչվող թերթոնը այդպես էլ ուշքի չի գալիս իմ մասին վերջին սուտ հոդվածից հետո, երբ ամբողջությամբ մերկացրել էի այդ սուտը։
Նրանց «գերպրոֆեսիոնալ» անձնակազմը (ստի թագուհու ականջը կանչի) հերթական զրպարտչական հոդվածն է տպագրել իմ մասին, որի համար այս անգամ արդեն կհանդիպենք դատարանում։
Եվ թող ոչ-ոք չհամարձակվի ասել, որ սա ճնշում է մամուլի նկատմամբ, քանի որ նման թերթոնները մամուլի հետ աղերս չունեն»։

























