Գնել Սանոսյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»

Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում», այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում.
«Նշանակվել եմ վերջերս՝ մի քանի օր առաջ»,- հավելել է Սանոսյանը։
Նշենք, որ Ամուլսարի հանքը կառավարող «Լիդիան Արմենիան» նախորդ տարվա դեկտեմբերին իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցել էր ՀՀ կառավարությանը։


























