Միայն համերգ չէ. ինչպես կարող է Ջեյ Լոն փոխել Հայաստանի ընկալումը աշխարհում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Միայն համերգ չէ. ինչպես կարող է Ջեյ Լոն փոխել Հայաստանի ընկալումը աշխարհում

Միայն համերգ չէ. ինչպես կարող է Ջեյ Լոն փոխել Հայաստանի ընկալումը աշխարհում

Գրող, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տարիներ շարունակ զարմանում էի, թե ինչու համաշխարհային շոու բիզնեսի մեգա աստղերը ժամանում են Վրաստան, համերգներ տալիս, բայց, ոչ երբեք Հայաստան։ Թե վրացիք ավելի շատ փող ունեն,կամ չեն հասկանում, որ միլիոնավոր դոլարների հետ կապված հսկայական ծախս է… Բայց իրականությունը այլ է, նրանք պարզապես ավելի խելացի մոտեցում են ցուցաբերել եվ ցուցաբերում․․․

Հարցը ,երբեք միայն այս կամ այն հայտնի արտիստին հրավիրելը չէ։ Հարցը քո երկրի անունը աշխարհի մշակութային քարտեզի վրա նշելու մեջ է։ Վրացիք դա վաղուց են հասկացել եվ համաշխարհային մասշտաբի աստղերքի հրավերքը մեկանգամյա միջոցառում չէ, այլ որպես ռազմավարություն՝ աշխարհի ուշադրությունը գրավելու, զբոսաշրջությունը զարգացնելու, միջազգային կապերն ամրապնդելու ուղղությամբ։
Հիմա, երբ հայտարարվել է Ջենիֆեր Լոպեսի սպասվող համերգի մասին Երևանում, դարձյալ հնչում են դժգոհություններ, թե այդ գումարը կարելի էր այլ խնդիրների լուծման ուղղել։ Միգուցե արժե հարցին այլ կողմից նայել։

Սա պարզապես համերգ չէ։ Սա հնարավորություն է Հայաստան անունը հնչեցնելու միջազգային մեդիայում, ընդգծելու մեր տեղը մշակութային քարտեզի վրա և ցույց տալու, որ մեր երկիրն ապրում է ոչ միայն հիշողությամբ, այլ նաև ժամանակակից կյանքով։

Սա նաև մշակութային ազդանշան է աշխարհի համար։

Ջեյ Լոյի այցելությունից հետո Հայաստանը կարող է հայտնվել հարյուրավոր նոր թերթերում, բլոգերում, ինստագրամ էջերում, և ամենակարևորը,մարդկանց աշխարհագրական գիտակցության մեջ։

Այո, եվ այս այցը չպետք է լինի բացառություն։
Եթե ուզում ենք դուրս գալ անծանոթ, փոքրիկ երկրի ստվերից, պետք է դառնանք մշակութային հարթակ։

Իսկ դա նշանակում է, տարեկան առնվազն երկու կամ երեք մենահամերգ համաշխարհային աստղերի մասնակցությամբ։
Հակառակ դեպքում՝ կմնանք նույն մոռացված գետնանցումում։

Որպես օրինակ, Վրաստանում ելույթ ունեցած համաշխարհային աստղեր՝ վերջին 10 տարում (2015–2025)

• Christina Aguilera
• Justin Timberlake
• Elton John
• Aerosmith
• Scorpions
• Bruno Mars
• OneRepublic
• The Killers
• Robert Plant
• Jessie J
• Black Eyed Peas
• Tom Odell
• KALEO
• alt J
• Franz Ferdinand
• Björk
• Nile Rodgers & Chic
• Thirty Seconds to Mars
և ուրիշներ։

Հայաստանում ելույթ ունեցած համաշխարհային աստղեր՝ վերջին 10 տարում (2015–2025)

• System of a Down (2015) , հայ չլինեին, դա էլ չէր լինի
• Armin van Buuren (2019)
• Ջենիֆեր Լոպես (սպասվում է)

Մեկնաբանություններն ավելորդ են,իսկ մենք հինավուրց մտածելակերպից դուրս գալու խնդիր ունենք…

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Միայն համերգ չէ. ինչպես կարող է Ջեյ Լոն փոխել Հայաստանի ընկալումը աշխարհում