Ստեփանավանում հակահրդեհային կանոնների ուսուցմանը նվիրված սեմինարներ են անցկացվել․ ՆԳՆ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Ստեփանավանում հակահրդեհային կանոնների ուսուցմանը նվիրված սեմինարներ են անցկացվել․ ՆԳՆ

Ստեփանավանում հակահրդեհային կանոնների ուսուցմանը նվիրված սեմինարներ են անցկացվել․ ՆԳՆ

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել են երեխաների անվտանգությանն ու իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինարներ։ Այս մասին հաղոդրում են ՆԳՆ ոստիկանությունից։ Դրանք նվիրված են եղել հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն է եղել ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի ձևավորմանը։ Սեմինարներին մասնակցել է 45 երեխա, այդ թվում՝ նաև տարբեր շարժողական կամ առողջական առանձնահատկություններ ունեցող երեխաներ, ովքեր ակտիվորեն մասնակցել են քննարկումներին, հարցեր ուղղել փրկարարներին և ստացել սպառիչ պատասխաններ՝ ինչպես գործել վտանգի դեպքում: Երեխաների հետաքրքրվածությունը զարգացնելու և պահելու նպատակով մասնագիտացված փրկարարների վերահսկողությամբ և օգնությամբ կազմակերպվել է նաև գետանցման վարժանք։ Վարժանքն անցկացվել է անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ մասնակիցների մեջ եղել են երեխաներ, ովքեր ունեցել են ֆիզիկական դժվարություններ։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Ստեփանավանում հակահրդեհային կանոնների ուսուցմանը նվիրված սեմինարներ են անցկացվել․ ՆԳՆ