Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի թոշակը համապատասխանելու է մոտավորապես նրա վերջին աշխատավարձի 40 տոկոսին. ԿԲ նախագահ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի թոշակը համապատասխանելու է մոտավորապես նրա վերջին աշխատավարձի 40 տոկոսին. ԿԲ նախագահ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի թոշակը համապատասխանելու է մոտավորապես նրա վերջին աշխատավարձի 40 տոկոսին. ԿԲ նախագահ

Կենսաթոշակային ֆոնդն է կառավարում քաղաքացու գումարները, որպեսզի քաղաքացին, երբ անցնի թոշակի, ունենա նորմալ եկամտի միջոց իր կյանքը շարունակելու համար: Այս մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, որը վերաբերում էր կենսաթոշակային ֆոնդերին:

«Այդ տեսանկյունից եկեք դատենք՝ արդյոք խելամի՞տ է, որ կենսաթոշակային ֆոնդերը մեր կուտակումների, մեր խնայողությունների հաշվին անեն ռիսկային ներդրումներ, թե՞ ավելի խելամիտ է, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերը, ինչպես նախանշված է օրենքով, լինեն ռիսկից զերծ և հիմնական ներդրումներն անեն այն ուղղություններում, որոնք ավելի քիչ ռիսկ են պարունակում: 

Վերջերս ԱԺ-ն հնարավորություն ընձեռեց կենսաթոշակային ֆոնդերին՝ առկա միջոցների 10 տոկոսն ուղղել տնտեսության իրական հատված: Դա կենսաթոշակային ֆոնդերը կանեն, բայց, որպես կանոն, աշխարհի բոլոր երկրներում կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ամենապահպանողական ներդրողները, որոնք ներդրումն անում են զրո ռիսկ կամ զրո ռիսկին մոտ ակտիվների մեջ, որոնց մի մասը հենց պետական պարտատոմսերն են»,- ասաց ԿԲ նախագահը:  

Նրա խոսքով՝ եթե պետությունը կամ մասնավորը կարողանան առաջարկել նախագծեր, որոնք իրենց մեջ հնարավորություն կընձեռեն ցածր ռիսկի ներքո ապահովել եկամտաբերության ավելի բարձր մակարդակ, համոզված է՝ կենսաթոշակային ֆոնդերը դրանք կդիտարկեն որպես պոտենցիալ ներդրման հնարավորություն:

Ըստ Գալստյանի՝ ներդրումների հիմնական նպատակը մարդկանց գումարները գնաճից պաշտպանելն է:

«Նույնը կենսաթոշակային ֆոնդերն են, բայց մենք չենք կարող մղել կենսաթոշակային ֆոնդերին, որպեսզի նրանք անեն ռիսկային ներդրումներ, որոնք իրենց մեջ պարունակում են չվերադարձելիության էական ռիսկ: Ու հանկարծ մեր գումարները, որոնք կենսաթոշակային ֆոնդերում ներդրված են, որպեսզի ապահովվի մեր ծերությունը, մենք չստանանք, համակարգի նկատմամբ կլինի վստահության տոտալ ճգնաժամ: Ուստի ես կարծում եմ, որ այդ տիպի ակտիվներում, որոնք զրո ռիսկային են, ներդրումները բավականին խելամիտ են: 

Այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի՝ գնաճով ճշգրտված եկամտաբերությունը մոտ 7 տոկոս է, այսինքն՝ մենք բավական նորմալ եկամտաբերություն ունենք:

Մեր հաշվարկներով՝ մարդը, որը սկսել է աշխատել ենթադրենք 20 տարեկանից ու 63 կամ 65 տարեկանում գնալու է թոշակի, ի տարբերություն մեր ծնողների, որոնք այսօր ստանում են ցածր թոշակ, մենք ունենալու ենք թոշակ, որը համապատասխանելու է մոտավորապես մեր վերջին աշխատավարձի 40 տոկոսին»,- պարզաբանեց ԿԲ նախագահը:

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Ещё новости

  1. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի թոշակը համապատասխանելու է մոտավորապես նրա վերջին աշխատավարձի 40 տոկոսին. ԿԲ նախագահ