Սահմանամերձ Կուտականում տրվել է Ֆրանսիական կազմակերպության կողմից իրականացվող օգնության դասընթացների մեկնարկը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Սահմանամերձ Կուտականում տրվել է Ֆրանսիական կազմակերպության կողմից իրականացվող օգնության դասընթացների մեկնարկը

Սահմանամերձ Կուտականում տրվել է Ֆրանսիական կազմակերպության կողմից իրականացվող օգնության դասընթացների մեկնարկը

Հայաստանի Հարապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ այցելել է Վարդենիս համայնքի Կուտական բնակավայր, որտեղ տրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» ֆրանսիական կազմակերպության կողմից մարզի սահմանամերձ և սահմանին մոտ՝ 0-10 կմ հեռավորության վրա տեղակայված բնակավայրերում իրականացվող առաջին օգնության դասընթացների մեկնարկը։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից:

Դասընթացները նախատեսվում է անցկացնել մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը՝ մարզում նման կարգավիճակ ունեցող 30 բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր բնակավայրում անցկացվող երկօրյա դասընթացների ընթացքում տեղի բնակիչները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, իսկ ավարտին յուրաքանչյուր մասնակից կապահովվի առաջին օգնության պարագաների անհատական տուփով։

«Առաջին օգնության պարագաների մեծ տուփեր էլ կտրամադրվի տվյալ բնակավայրի դպրոցին, համայնքապետարանին և բուժկետին։

Դեսպանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է սահմանային բնակավայրերին ցուցաբերվող աջակցությունը և եթե Ֆրանսիական կողմը իրականացնում է նման ծրագեր, ուրեմն բարձր է գնահատում կողմերի միջև առկա համագործակցության մակարդակը։

Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շատ ընդգրկուն է․ սկսած ֆրանսերեն լեզվի ուսուցումից, զբոսաշրջության զարգացումից մինչև առողջապահական հիմնարկների վերանորոգում, սարքավորումներով վերազինում։

Բարի ընթացք եմ մաղթում այս ծրագրին և հարկ եմ համարում նշել, որ հայ ժողովուրդը ֆրանսիական կողմի հետ ունի խորը և բարեկամական ամուր հիմքեր։ Ֆրանսիան մեր կողքին էր նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. Սահմանամերձ Կուտականում տրվել է Ֆրանսիական կազմակերպության կողմից իրականացվող օգնության դասընթացների մեկնարկը