«Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կա վիրավոր — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

«Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կա վիրավոր

«Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող, ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանում են, ծեծկռտուք է տեղի ունեցել ու կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնում են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։

Տեղում ոստիկանները պարզում են, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային են մոտեցել 2 հոգի և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։

Այն տևել է մոտ 20 րոպե։ Այդ կերպ տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել նաև հասարակության նկատմամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ երեխային ծեծի ենթարկողները եղել են Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան տեղեկություններ, որ նշված անձանց հետ եղել են մոտ 20-ից ավելի քաղաքացիներ, իսկ Վարդգես և Ռոբերտ Դ․-երը հայր ու որդի են, և նրանց է պատկանում «Ազնավուր» սրճարանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ այժմ ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել նրանց։


«Shamshyan.com»

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. Ереван полностью перейдёт на электробусы
  8. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կա վիրավոր