Հանրային իշխանության և պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ հիմնարար իրավունքների խախտման դեպքում կտրվի ոչ նյութական վնասի հատուցում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Հանրային իշխանության և պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ հիմնարար իրավունքների խախտման դեպքում կտրվի ոչ նյութական վնասի հատուցում

Հանրային իշխանության և պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ հիմնարար իրավունքների խախտման դեպքում կտրվի ոչ նյութական վնասի հատուցում

Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է հանրային իշխանության և նրանց պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ պայմանավորված մի շարք հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն՝ որպես պահանջ նախատեսելով այն, որ խախտումը պետք է հաստատված լինի նախաքննական մարմնի, դատախազի կամ դատարանի կողմից. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ հավելելով, որ ոչ նյութական վնասի հատուցումն իրականացվում է քաղաքացիական դատավարության կարգով, ինչը ենթադրում է նաև հայց հարուցելիս պետական տուրքի վճարման անհրաժեշտություն: Արդյունքում՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից պետությունը թույլ է տալիս անձի հիմնարար իրավունքի խախտում, իսկ մյուս կողմից՝ իր կողմից թույլ տված խախտման հետևանքների վերացման նպատակով, այն է՝ ոչ նյութական վնասի հատուցման դեպքում անձից գանձում է պետական տուրք:

«Նման իրավիճակը համատեղելի չէ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների էության հետ: Նախագծով սահմանվում է նման գործերով հայց հարուցելիս պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման ձևով արտոնություն, որը կիրառելի կլինի նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում»,- մանրամասնել է զեկուցողը:

Նշվել է, որ հայցը բավարարվելու դեպքում ընդհանուր կանոնների ուժով պետտուրքի վճարման պարտականությունը փոխանցվելու է պատասխանողին, և հայցվորներն ազատվելու են պետտուրքի վճարման պարտավորությունից:

Փոխնախարարի խոսքով առաջարկվող լուծումը զսպող դեր կունենա այն անձանց համար, որոնք անբարեխղճորեն կարող էին վերոնշյալ հիմքով անհիմն հայցեր ներկայացնել՝ անհարկի ծանրաբեռնելով դատարաններն ու դրանով վնասելով դատական իշխանության մյուս շահառուների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և հորդորել կողմ քվեարկել նախագծին:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ещё новости

  1. Հանրային իշխանության և պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ հիմնարար իրավունքների խախտման դեպքում կտրվի ոչ նյութական վնասի հատուցում