Ակցիզային դրոշմանիշով, դրոշմապիտակով, հսկիչ նշանով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանք օտարելիս տուգանքների չափերը կավելանան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Ակցիզային դրոշմանիշով, դրոշմապիտակով, հսկիչ նշանով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանք օտարելիս տուգանքների չափերը կավելանան

Ակցիզային դրոշմանիշով, դրոշմապիտակով, հսկիչ նշանով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանք օտարելիս տուգանքների չափերը կավելանան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած օրենսդրական փաթեթը վերաբերում է հարկերի խուսափմամբ՝ առանց ակցիզավորման և դրոշմավորման ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակներն օտարելուն: Նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներն օտարելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենգրքում սահմանված պատասխանատվության շրջանակում որոշակիացնել խախտում համարվող արարքները և ավելացնել գործող տուգանքների չափերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխությունները և լրացումներն ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Նարեկ Ղահրամանյանը:

Առաջարկվում է իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանել:

Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ հեղինակը պարզաբանել է, որ օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, ձեռք բերելը կամ օտարելը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ օտարման գներով չի գերազանցում տասը հազար դրամը, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում՝ հիսուն հազար դրամն առաջացնելու է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:

Ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքն օտարման գներով 10.000 դրամից 100.000 դրամ է, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում՝ 50.000 դրամից մինչև 300.000 դրամ է, առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Օրենսդրական փաթեթի այլ կարգավորումները՝ այստեղ:

Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ Կառավարությունը խմբագրական առաջարկներ է ներկայացրել և հավելել՝ գործադիրը կողմ է օրենսդրական առաջարկին:

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Ակցիզային դրոշմանիշով, դրոշմապիտակով, հսկիչ նշանով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանք օտարելիս տուգանքների չափերը կավելանան