Հայաստան-Իրան. ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Հայաստան-Իրան. ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր

Հայաստան-Իրան. ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները և դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։ ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանիի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար։

Ընդգծելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու ջանքեր երկկողմ կապերի խորացման նպատակով:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք որակական փոփոխությունների հանգեցնող գործընթացներ են: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նշելով, որ այն հանրային միջավայր ու մթնոլորտ վերափոխող նախագիծ է, որը նպաստելու է ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանը, միջազգային մրցունակության բարձրացմանը և ժամանակակից գիտահետազոտական միջավայրի ապահովմանը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունն էապես մեծացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, ներկայում շրջանառվում է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որով օրենսդրական հիմքեր են դրվելու նաև օտարերկրյա գիտնականների հետ համատեղ նախաձեռնությունների և դրամաշնորհային ծրագրերի մասնակցության համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հայագիտության զարգացման հեռանկարները: Նրա խոսքով՝ երկու երկրների ընդհանուր պատմական անցյալը, ինչպես նաև իրանահայ համայնքի կարևոր դերակատարությունն ընձեռում են հայագիտության զարգացման հնարավորություններ: Նախարարը տեղեկացրել է՝ հայագիտության զարգացման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում է տարբեր երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների գործունեությունը՝ առաջարկելով դիտարկել նաև իրանական բուհերից մեկում նմանօրինակ կենտրոնի հիմնումը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Հայաստանի և Իրանի բուհերի դիպլոմների փոխճանաչման կարևորությունը։ Կողմերը քննարկել են դասավանդողների և գիտնականների փոխանակման, կրթական և գիտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունների միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2025-2029 թվականների փոխըմբռնման հուշագիրը։ Փաստաթղթով նախատեսվում է կրթական համակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատում, պրոֆեսորադասախոսական կազմի փոխայցելությունների խրախուսում, ուսումնական ծրագրերի փոխանակում և այլն։

Կողմերը համոզմունք են հայտնել՝ հուշագիրը նոր հնարավորություններ է բացելու ինչպես երկու երկրների բուհերի, այնպես էլ ուսանողների, շահագրգիռ այլ կողմերի համար:

Հայաստան-Իրան. ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ещё новости

  1. Հայաստան-Իրան. ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր