Առաջարկվում է սահմանային հատվածում գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանել 20 մլն դրամի չափով — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Առաջարկվում է սահմանային հատվածում գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանել 20 մլն դրամի չափով

Առաջարկվում է սահմանային հատվածում գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանել 20 մլն դրամի չափով

Առաջարկվում է սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող գետնահանքի երևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների ուսումնասիրության կամ գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի արդյունահանում իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների տված համաձայնությունները: Նախարարությունը ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին ընթացք կտա նշված համաձայնությունների առկայության դեպքում միայն: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

«Նախագծով սահմանվել է նաև գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք: Ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառն է, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ընդերքօգտագործողի գործունեությունը կասեցնելու նպատակով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան տեղեկատվությունը՝ հիմնավորող փաստաթղթերով»,- ասաց նա:

Գետի հունի փոփոխության վտանգը կանխարգելելու նպատակով նախատեսվում է գետավազի հուների արգելապատնեշների կառուցապատման նպատակով մեկանգամյա թույլտվություն տրամադրել:

«Մեկանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, աշխատանքների իրականացման տևողության ծավալի վերաբերյալ տեղետատվությունը փոխանցել տեսչական մարմնին աշխատանքները սկսվելուց 3 օր առաջ»,- ասաց նա:

Սահմանվել է նաև վարչական պատասխանատվություն գետի հունից ավազի արդյունահանում իրականացնելու դեպքում 20 մլն դրամի չափով: Ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում նույն արարքը կրկին կատարելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման:

Սահմանվել է՝ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես GPS համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով: Պահանջը խախտելու դեպքում նախատեսվում է շուրջ 5 մլն դրամի չափով վարչական պատասխանատվություն:

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Առաջարկվում է սահմանային հատվածում գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանել 20 մլն դրամի չափով