ՇՄՆ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

ՇՄՆ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՇՄՆ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը 

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում՝ ընդլայնելով այն թե՛ քաղաքական, թե՛ գործնական հարթակներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ Հայաստանի Հանրապետությանը տարիներ շարունակ ցուցաբերած հետևողական աջակցության համար։

Ըստ նախարար Մաթևոսյանի՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացված և շարունակվող ծրագրերը՝ կլիմայի փոփոխության, մթնոլորտային օդի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում, էական ներդրում են ունեցել Հայաստանի կայուն զարգացման գործում։

Կողմերը քննարկել են նաև կանաչ անցման, վերականգնվող էներգիայի և կլիմայի դիմակայունության ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Շեշտադրվել է մթնոլորտային օդի մոնիթորինգի և կառավարման համակարգերի զարգացումը, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի նշանակությունը։

Հանդիպման առանցքային թեմաներից էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպման և նախապատրաստական գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Նախարարը ներկայացրել է, որ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են տարվում համաժողովի բովանդակային օրակարգի մշակման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տեղական և միջազգային շահակիցների ներգրավման ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ համաժողովը դիտարկվում է որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հանձնառությունը համաշխարհային կենսաբազմազանության պահպանության գործում։

Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունն առաջիկա տարիներին կվերածվի շոշափելի արդյունքների՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. ՇՄՆ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը