Կարգելվի երեխայի հայրության ճանաչումը նրա կենսաբանական հայր չհանդիսացողի կողմից — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Կարգելվի երեխայի հայրության ճանաչումը նրա կենսաբանական հայր չհանդիսացողի կողմից

Կարգելվի երեխայի հայրության ճանաչումը նրա կենսաբանական հայր չհանդիսացողի կողմից

Հայաստանում նախատեսում են երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից արգելել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը:

Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը՝ վարձատրվող մասնագիտական գործառույթի և համակարգի ներդրման միջոցով: Սահմանվել և հստակեցվել են մարզպետների աշխատակազմերում, Երևանի քաղաքապետարանում երեխայի  պաշտպանության հետ կապված լիազորություններն ու դրանց մասնագիտական բնույթը:

«Սահմանվել է բուլինգ հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող ու կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխայի պաշտպանության համար»,-ասաց Ստեփանյանը: 

Նախագծով սահմանվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահերը: 

«Առաջարկվում է նաև երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից առհասարակ արգելել»,-ասաց Ստեփանյանը: 

Հանվել է տարիքային սահմանափակումը՝ երեխայի կարծիքը հաշվի առնելու համար: «Այս պահին գործող իրավակարգավորումներով՝ հաշվի ենք առնում 10 տարեկանը լրացած երեխայի կարծիքը: Շատ անհասկանալի է, թե ինչու 9 տարեկան երեխան չի կարող իրեն վերաբերելի որոշումներում իր կարծիքն արտահայտել»,-ասաց Ստեփանյանը:

Նախագծով սահմանվում է, որ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որն իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում և որոշումներ կայացնելիս: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի լսված լինելու իրավունքն ապահովելիս նրա կարծիքը չի կարող օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս երեխայի լավագույն շահերի:

Սահմանվել է նաև ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: 

Ըստ նախագծի՝ երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարական գործընթացին այլևս պարտադիր չէ: Իսկ ներկայիս կարգավորմամբ՝ 14 տարեկան երեխաները պարտադիր պետք է լինեն դատական դահլիճում:

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  3. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  4. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. Ереван полностью перейдёт на электробусы
  8. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Կարգելվի երեխայի հայրության ճանաչումը նրա կենսաբանական հայր չհանդիսացողի կողմից