Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել զրպարտության հերքման պահանջով

Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Դավիթ Քալաշյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։ Այս մասին PRESSTV.am–ը տեղեկանում է Datalex տեղեկատվական հարթակից։
Հայցադիմումը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 5-ին և դեռևս մակագրված չէ։


























