Լարված իրավիճակ Շիրակի մարզում․ անասնապահները ասում են՝ թուրքը իր անասունները առանց խոչընդոտի բերում է և մեր հողերում արածացնում, իսկ մեզ ասում են, որ վարձավճարը սարքելու են 3 մլն․ դրամ․ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Լարված իրավիճակ Շիրակի մարզում․ անասնապահները ասում են՝ թուրքը իր անասունները առանց խոչընդոտի բերում է և մեր հողերում արածացնում, իսկ մեզ ասում են, որ վարձավճարը սարքելու են 3 մլն․ դրամ․

Լարված իրավիճակ Շիրակի մարզում․ անասնապահները ասում են՝ թուրքը իր անասունները առանց խոչընդոտի բերում է և մեր հողերում արածացնում, իսկ մեզ ասում են, որ վարձավճարը սարքելու են 3 մլն․ դրամ․

Շիրակի մարզում անասնապահությամբ զբաղվողները զայրացած են։ Գյումրիից մոտ 8 կմ հեռու գտնվող, տարիներ առաջ Մեղրաշատ գյուղի հաշվեկշռում հաշվառված արոտավայրերում անհիշելի ժամանակներից են գյուղի բնակիչները անասնապահությամբ զբաղվում։ 6 ամիս սարերում են լինում ու այդ տարածքներում, որոնք վարձակալել են  իրենց անասուններին  են պահում։

Հիմա պարզվում  է, որ տարածքները տրվել են Արփի լիճ ազգային պարկին։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ թանկացնում է վարձավճարները։

Այսինքն գյուղացին հիմա պետք է 10 անգամ ավել վճարի, քան նախկինում էր։Գյուղացիները անօրինական չեն արածեցրել այսքան ժամանակ, պայմանագիր ունեն, որը դեռ 6 տարի ուժի մեջ է, մինչև 31 թվականը։ Բայց նույնիսկ դա հաշվի չի առնվել։ Նոր պայմանագիր կնքելու են կանչում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածներն ասում են, որ անտեսելով ցանկացած եղանակային պայման, անգամ հորդառատ անձրևների և կայծակների ժամանակ, մնում են անասնապահությամբ են զբաղվում, որ գոնե եկամուտ ունենան ու տուն պահեն։

Տարածքների համար վճարել չեն հրաժարվում, բայց խելամիտ գումարներ։ Իսկ նրանք ովքեր համաձայն չեն այդ որոշման հետ, 15 օր ժամանակ ունեն, որպեսզի անասունների հետ լքեն տարածքը։

Հավաքվածները պատկան մարմիններին են դիմում, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցին ճիշտ լուծում տալու համար։ Չէ՞ որ այս ամենը իրենց ապրուստի հիմնական միջոցն է։

Գ․ Շամշյանի հետ զրույցում անասնապահությամբ զբաղվողները ասում էին․ «Թուրքը ազատ գալիս, մտնում է մեր ինքնիշխան հողերը, իր անասուններին արածացնում է, իսկ մեզ ասում են, թե պետք է երեք միլիոն, մի բան էլ ավելի գումար մուծե՞ք»։

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Լարված իրավիճակ Շիրակի մարզում․ անասնապահները ասում են՝ թուրքը իր անասունները առանց խոչընդոտի բերում է և մեր հողերում արածացնում, իսկ մեզ ասում են, որ վարձավճարը սարքելու են 3 մլն․ դրամ․