Աֆղանստանում երկրաշարժից հետո փրկարարները օգնել են միայն տղամարդկանց

Աֆղանստանում երկրաշարժից հետո փրկարարները օգնել են միայն տղամարդկանց։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Վիրավոր կանայք մնացել են փլատակների տակ, մինչև նրանց օգնության են հասել այլ կանայք կամ տղամարդ ազգականներ։
Թալիբանը արգելում է այլ երկրներից եկած տղամարդկանց և կանանց միջև ֆիզիկական շփումը։
Հիշեցնենք, որ 6.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում օգոստոսի 31-ին: Փրկարարական աշխատանքները շարունակվում են մինչ օրս: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 2200-ի:

























