Վենեսուելայի նախագահը Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցել — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Վենեսուելայի նախագահը Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցել

Վենեսուելայի նախագահը Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որն ավելի վաղ խոստացել էր զինված պայքար մղել Կարիբյան ավազանում ամերիկյան ներկայության սպառնալիքի դեմ, փոխել է հռետորաբանությունը և հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի վեճ չի կարող վերածվել ռազմական հակամարտության։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Ես հարգում եմ Թրամփին։ Մեր տարաձայնություններից ոչ մեկը չի կարող հանգեցնել ռազմական հակամարտության»,- ասել է Մադուրոն։

Նա հրամայել է իրականացնել զինված քաղաքացիական աշխարհազորայինների զանգվածային մոբիլիզացիա՝ ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար՝ միաժամանակ ուղիղ երկխոսության կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։

«Այսօր մենք հսկայական քայլ ենք կատարում՝ համախմբելու ամբողջ Վենեսուելան խաղաղության և անկախության իրավունքի պաշտպանության գործում»,-հայտարարել է Մադուրոն՝ ակտիվացնելով այն, ինչ կառավարությունն անվանում է 5333 աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորում, որոնք պաշտոնապես ներառելու են ավելի քան 12,5 միլիոն մարտիկներ, այդ թվում՝ կանոնավոր զորքեր և աշխարհազորայիններ։

«Վենեսուելան միշտ պատրաստ է եղել քննարկումների, երկխոսության, բայց մենք պահանջում ենք հարգանք»,- հավելել է նախագահը։

2024 թվականի նրա վերընտրությունը ցայսօր վիճարկվում է ընդդիմության կողմից և չի ճանաչվել մի շարք արևմտյան երկրների կողմից։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. Վենեսուելայի նախագահը Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցել