Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սիդնեյի ափերի մոտ՝ Լոնգ-Ռիֆ լողափում, որտեղ շնաձուկը հարձակվել է 57-ամյա սերֆերի վրա։
Տղամարդը մահացել է, նրա մարմինը ծովը դուրս է բերել ափ։ Իշխանությունները փակել են լողափերը, շնաձկանը փորձել են գտնել անօդաչուներով և ուղղաթիռներով, սակայն՝ ապարդյուն։
Australian Shark Incident Database-ի տվյալներով՝ 2025 թվականին սա արդեն երրորդ մահվան ելքով հարձակումը։
Գիտնականները հարձակումների թվի աճը կապում են կլիմայի փոփոխության և օվկիանոսի տաքացման հետ։

























