«Ինչքան ուզեք, էնքան կխփեն». Ալխաս Ղազարյանը Գելափի նկարած թվերի մասին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր պաշտոնական Telegram ալիքում անդրադարձել է Գելափի կողմից հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներին՝ մեղադրելով որոշ սոցհետազոտական կազմակերպությունների կեղծ տվյալներ տրամադրելու և հին քաղաքական պրակտիկաները վերարտադրելու մեջ։
«Հայաստանում սոցիոլոգիան հիմնահատակ ավիրած, «Ադիբեկյանական» սոցիոլոգիայի արժանի ժառանգորդները կարծես այլ «հովանավոր» են գտել ու կրկին թվեր են նկարում։
Սրանք այն նույն մարդիկ են, ովքեր նախկինում կեղծվող ընտրություններից առաջ թվեր էին նկարում, և հետո, օ՜ հրաշք, մեկ այլ տաղանդավոր թվանկարչի՝ Սերժ Սարգսյանի նկարած թվերի հետ նրանց նկարչությունը մեկը մեկին համընկնում էր։
Որքան էլ հիմա նրանք ուրիշի համար են նկարչություն անում, միևնույն է՝ հայաստանյան Գելափի և Սերժ Սարգսյանի միջև մեկ կարևոր ընդհանրություն մնացել է․ նրանք երկուսն էլ «ինչքան ուզեք, էնքան կխփեն»։

























