Telcell-ը՝ այսօր թղթային QR ուղետոմսեր գնած ուղևորների գումարի վերադարձի մասին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Telcell-ը՝ այսօր թղթային QR ուղետոմսեր գնած ուղևորների գումարի վերադարձի մասին

Telcell-ը՝ այսօր թղթային QR ուղետոմսեր գնած ուղևորների գումարի վերադարձի մասին

Telcell-ը հայտարարություն է տարածել այսօր թղթային QR ուղետոմսեր գնած ուղևորների գումարի վերադարձի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի «Telcell-ը չի անջատել Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկելու համար թղթետոմսեր տրամադրելու ծրագիրը։ Արդյունքում, անտեղյակության պատճառով որոշ քաղաքացիներ վճարել են գումարը տերմինալի միջոցով (սովորությունից դրդված), բայց ստացել են «տոմսեր» առանց QR կոդի՝ գործնականում կորցնելով գումար»։ Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ «Ուղետոմս» բաժնում «Մեկանգամյա» անվամբ կոճակը փոխարինվել է «QR դրամապանակին», որը սեղմելուց հետո տերմինալի էկրանի վրա երևացել է նախազգուշացնող տեքստ, ըստ որի՝ «քանի որ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից, այսուհետ կտրամադրվի էլեկտրոնային QR ուղետոմս, որը կստանաք այն Telcell Wallet-ին, որի հեռախոսահամարը մուտքագրեք»։ Ուղևորներն, առանց կարդալու այդ գրությունն անցել են հաջորդ քայլին և ձեռք են բերել տոմս, որն ուղարկվել է իրենց կողմից հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet-ին։ Տեղեկացնում ենք, որ այդ տոմսերը չեն կորել և ուղևորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։ Իսկ ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգերի կենտրոն՝ 8830 հեռախոսահամարով»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուղևորները մետրո են մտնում և տարակուսում․ այսօրվանից վաճառից հանվել են մեկանգամյա օգտագործման QR ուղետոմսերը։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ещё новости

  1. Telcell-ը՝ այսօր թղթային QR ուղետոմսեր գնած ուղևորների գումարի վերադարձի մասին