Ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ

Ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ, Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել, շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել:


























