Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սեպտեմբերի 2-ի դրությամբ ունենք 16 հազարից ավելի դիմում, ունենք 11 հազար 259 անձ, որոնք նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն և 5000–ից ավելի անչափահաս, որոնք, երբ ծնողները ձեռք են բերում քաղաքացիություն, անձնագրի փոփոխությամբ ձեռք են բերել քաղաքացիություն: Դա նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից արդեն 16 հազարից ավելին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»,-ասաց Ղազարյանը: 

Նրա խոսքով՝ գործընթացը դյուրացնելու և գործընթացներն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր են իրականացվում: Քաղաքացիության գործերը վարվում էին կենտրոնացված համակարգի միջոցով: «Հիմա մարզերում մեր բոլոր  ստորաբաժանումներն արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ընդունում են քաղաքացիության դիմումներ: Երևանում ունեինք 1 կետ, ավելացրել ենք ևս 1 կետ»,–ասաց փոխնախարարը: 

Նա նշեց՝ աշխատում են, որ Երևանի տարածքային բոլոր ստորաբաժանումները ևս ընդունեն դիմումներ: Փոխնախարարը հիշեցրեց նաև շրջիկ ծառայության մասին: 

«ԼՂ-ից տեղահանված անձինք մեր ստանդարտ ընթացակարգերի համեմատ առնվազն կիսով չափ ավելի արագ ժամանակահատվածում են ձեռք բերում քաղաքացիություն: Մեր ստանդարտ ընթացակարգերը ենթադրում են 90 աշխատանքային օր՝ մոտ 4 ամիս, ԼՂ-ից տեղահանված անձանց առնվազն 2 ամսվա ընթացքում կարողանում ենք տրամադրել»,-նշեց նա:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն