ՀԷՑ-ը շրջանցում է միջնորդներին՝ խնայելով միլիոնավոր դրամներ. Ռոմանոս Պետրոսյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«ՀԷՑ-ին սարքավորումներ և ծրագրային ապահովում մատակարարող ընկերությունների հետ ուղիղ (առանց «արտոնյալ» միջնորդների) փոխգործակցության արդյունքում կխնայվեն հարյուր միլիոնավոր ՀՀ դրամի միջոցներ, շեշտակի կբարձրանա սպառողներին մատուցվող ծառայությունների որակը և հուսալիությունը»։


























