Վանաձորում մտել են մանկաբույժի տուն և գողացել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի և 15 հատ ոսկյա զարդեր — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Վանաձորում մտել են մանկաբույժի տուն և գողացել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի և 15 հատ ոսկյա զարդեր

Վանաձորում մտել են մանկաբույժի տուն և գողացել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի և 15 հատ ոսկյա զարդեր

Օգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչության խումբը, որտեղ նշված տան բնակիչ 65-ամյա Արմենուհի Խ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին ժամը 08։30-ից մինչև օգոստոսի 30-ի 21։50-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեի տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել և ննջասենյակի պահարանից գողացել պայուսակ, որում առկա են եղել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի, 15 հատ ոսկյա զարդեր։

Դեպքի փաստով ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Խ․-ն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, որպես մանկաբույժ։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Վանաձորում մտել են մանկաբույժի տուն և գողացել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի և 15 հատ ոսկյա զարդեր