Վաշինգտոնյան պայմանավորվածությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման ուղղությամբ. ԵՄ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման ուղղությամբ. ԵՄ

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման ուղղությամբ. ԵՄ

Եվրամիությունը ողջունում է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունը: Կառույցի համոզմամբ՝ դա նշանակալի առաջընթաց էր տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման ուղղությամբ:

«Այժմ կարևոր է, որ պայմանավորվածությունները ժամանակին իրականացվեն, Խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի: Դա կարևոր և վճռական քայլ է դեպի երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների փոխադարձ ճանաչման վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ պայմանավորվածությունների իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա:

«ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարիներ շարունակ աշխատել է երկու կողմի և միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար»,- նշել են Եվրամիությունից:

Հայտարարությանը միացել են Ալբանիան, Վրաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ещё новости

  1. Վաշինգտոնյան պայմանավորվածությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման ուղղությամբ. ԵՄ