Ղազախստանի ԱԳ նախարարի կալանավորման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Ղազախստանի ԱԳ նախարարի կալանավորման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է այդ երկրի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ «Օրդա» հրատարակությունը հայտնել էր, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեյը ձերբակալվել է: Նշվում էր, որ իբր նախարարը ձերբակալվել է իր տանը՝ նախորդ օրը նա վերադարձել էր Չինաստանից, որտեղ մասնակցել էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։


























