Քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները կարող են հանձնել հաշվառման տարբեր քննական ստորաբաժանումներում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները կարող են հանձնել հաշվառման տարբեր քննական ստորաբաժանումներում

Քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները կարող են հանձնել հաշվառման տարբեր քննական ստորաբաժանումներում

Եթե քաղաքացին, պայմանականորեն, Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում է հանձնում վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, ապա պարտավոր է գործնական քննությունը ևս հանձնել նույն տարածքային ստորաբաժանումում: Դա, քաղաքացիների արդարացի պնդումներով, շատ հաճախ չի ապահովում ճկունություն, խոչընդոտում է օր առաջ գործնական քննություն հանձնելու գործընթացին: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով նոր կարգավորումը:

«Ըստ այդմ՝ այս կանոնը դուրս է բերվում, այսինքն՝ մեր քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե, պայմանականորեն, տեսական քննությունը հանձնել են Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, և իրենց հարմար մոտակա օր կա հասանելի, պայմանականորեն, Շիրակի մարզի ստորաբաժանումում, ապա կարող են ազատորեն քննության համար գրանցվել տվյալ մարզում»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ սա կնպաստի հերթերի կուտակումների նվազմանը կոնկրետ ստորաբաժանումներում, որոնք մշտապես ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում, այն է՝ փոփոխության արդյունքում կբալանսավորվեն հերթերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է քննությունների կրթական բաղադրիչն արտապատվիրակելու հարցը, որպեսզի ոչ թե լավարկվի գործընթացը, այլ ուղղակի արտապատվիրակվի, որպեսզի մարդը կրթություն ստանալու վկայականով գա, քննություն հանձնի և ստանա վարորդական վկայական:

Ըստ ՆԳ նախարարի՝ հաշվառման քննական ստորաբաժանումների վերափոխման հայեցակարգն արդեն պատրաստ է, այն ենթադրում է լիցենզավորված ընկերություններ ունենալ, որոնք, նախարարության մշակած քաղաքականությանը համապատասխան, կտան կրթություն, կապահովեն կրթական գործընթացը, և կրթական համապատասխան վկայական ունեցող անձը միայն կկարողանա հաջորդիվ մասնակցել տեսական և գործնական քննությանը:

«Այս պահին հանրապետությունում ունենք մի շարք ավտոդպրոցներ, որոնք, անկախ գործող կարգավորումներից, կարողանում են քաղաքացիներին համանման ծառայություններ մատուցել և պատրաստել տեսական ու գործնական քննության: Բայց պիտի փաստեմ, որ սա այն դաշտն է, որը կարագավորման տեղ ունի, և եթե մենք հանրային անվտանգության մեր ստանդարտին համապատասխան պրոցես ենք պատկերացնում, ուզում, ձգտում տեսնել, այս դաշտը ևս պիտի կարգավորված լինի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս պահին աշխատում են նաև մասնավորի հետ՝ սահմանելու ոլորտը կարգավորող համապատասխան պահանջները:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները կարող են հանձնել հաշվառման տարբեր քննական ստորաբաժանումներում