Արփինե Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Արփինե Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները

Արփինե Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:

Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։
Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունները։

Նա ընդգծել է ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
Կողմերը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները, ինչը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության նոր ուղղությունների հիմք է դարձել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության,
Ոստիկանության Գվարդիայի և ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված միջոցառումները։
Կողմերն անդրադարձել են նաև կիբեռլաբորատորիայի ստեղծման, Ոստիկանության Գվարդիայի ծառայողների վերապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. Папоян — инвесторам: приходите и стройте заводы
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Արփինե Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները