Կաշառքի գործով Էկոպարեկ է կալանավորվել. քրեական վարույթը դատարանում է — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Կաշառքի գործով Էկոպարեկ է կալանավորվել. քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի գործով Էկոպարեկ է կալանավորվել. քրեական վարույթը դատարանում է
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար:
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն, կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։
 
«Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու հանգամանքի մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները․ ապօրինի ծառահատումը կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացրել։ Ավելին՝ ծառահատումներ իրականացնողին հորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել ապօրինի ծառահատման փաստը, ինչի հետևանքով թաքցվել է ապօրինի ծառահատման առերևույթ հանցագործության դեպքը։
 
Բացի այդ, ավագ էկոպարեկը երկու անձանց օգտին ապօրինի անգործության համար, այն է՝ վերջիններիս կողմից «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու դիմաց նրանցից կաշառք է ստացել։
 
Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ): Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ տնային կալանքը:
 
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Կաշառքի գործով Էկոպարեկ է կալանավորվել. քրեական վարույթը դատարանում է