Սոցապնախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Սոցապնախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Սոցապնախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում եմ, որ իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ։
Նախորդած 5 տարիների ընթացքում փորձել եմ ու հույս ունեմ՝ ինչ-որ չափով օգտակար եմ եղել քաղաքացիների համար, որ մի դուռ պակաս թակեն, մի զանգ քիչ անեն, մի իրավունք ավել իրացնեն, մի ծրագրի ու արտոնության մասին ավել ինֆորմացիայի տիրապետեն։
Ծանր ոլորտ, խոցելի խմբերի հետ աշխատանք, ճգնաժամեր․․․ լավատեսությամբ հույս ունեմ նաև, որ ես ու իմ թիմն այս ճանապարհին հաղորդակցության դաշտում խնդիրները կարողացել ենք հասցնել նվազագույնի։
Մեծ հաճույքով աշխատել եմ լրագրող գործընկերներիս հետ. արդյունավետ համագործակցության համար շնորհակալ եմ բոլորին:
Շնորհակալությունների շարք՝ նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Նորք տեխնոլոգիաների կենտրոնի, խնամքի ծառայություններ մատուցող մեր բոլոր ՊՈԱԿ-ների գործընկերներիս՝ ԶԼՄ-ների հետ աշխատելու մշտական պատրաստակամության, իսկ առհասարակ՝ մեծ ծանրաբեռնվածության տակ ու լուռ համեստությամբ ոլորտում ահռելի աշխատանք տանելու համար։
Շնորհակալ եմ նախարարներին՝ որոնց հետ աշխատել եմ, վստահության, համատեղ աշխատանքի համար։
Ոլորտի հանդեպ իմ ունեցած հետաքրքրության ու կապվածության մասին երկար կգրեմ. դրա կարճն ու առանց ռոմանտիզմը՝ այս ոլորտում աշխատել եմ անչափելի մեծ սիրով»։

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ещё новости

  1. Սոցապնախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել