Անցյալ շաբաթ հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ. ՆԳՆ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Անցյալ շաբաթ հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ. ՆԳՆ

Անցյալ շաբաթ հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ. ՆԳՆ

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 215 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 1180, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 44, վարելու ընթացքում ծխելու՝ 519, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 349, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 256 և 1539 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 251-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 61-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 64 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12834 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 246 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 410, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 4084, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 183, վարելու ընթացքում ծխելու՝ 446, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 606, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 96, արագության գերազանցման՝ 2050 և 3397 այլ իրավախախտում։ 319 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 574-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 341-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 13 բեռնատար, 129-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 29 անձ։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Անցյալ շաբաթ հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ. ՆԳՆ