Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի Պետությունը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի Պետությունը

Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի Պետությունը

Բելգիան կճանաչի Պաղեստինի Պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում սեպտեմբերի 2-ի գրառման մեջ հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն։

«Հաշվի առնելով Պաղեստինում, մասնավորապես՝ Գազայում տեղի ունեցող մարդասիրական ողբերգությունը և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված բռնությունը և հաշվի առնելով իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ ցեղասպանության ցանկացած ռիսկ կանխելու պարտականությունը, Բելգիան ստիպված է կոշտ որոշումներ կայացնել՝ Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վրա ճնշումը մեծացնելու համար», – նշել է նախարարը գրառման մեջ։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից ցանկացած հակասեմիտիզմ կամ ահաբեկչության գովաբանում նույնպես ավելի խստորեն կդատապարտվի»։«Բելգիան կմիանա Նյու Յորքի հռչակագիրը ստորագրող երկրներին, որը ուրվագծում է երկու պետության բանաձևով կարգավորման ուղին», – հավելել է Պրևոն։

Նա նաև նշել է, որ Բելգիան կճանաչի Պաղեստինի Պետությունը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի գլխավորած համատեղ դիվանագիտական ​​նախաձեռնության շրջանակներում։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. Папоян — инвесторам: приходите и стройте заводы
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի Պետությունը