Օրենքի նախագծով առաջարկվում է Կադաստրի կոմիտե ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Օրենքի նախագծով առաջարկվում է Կադաստրի կոմիտե ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով

Օրենքի նախագծով առաջարկվում է Կադաստրի կոմիտե ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո Կադաստրի կոմիտե ներկայացված եւ կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:

Այս ասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում՝ ներկայացնելով վերոնշյալ օրենքի նախագիծը:

Բանախոսն ընդգծել է, որ օրինագծի ընդունման դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացմանը զուգահեռ, կկրճատվի թղթային արխիվների անհրաժեշտությունը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, համաձայն որի՝ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու համար որպես առաջնային եւ հիմնական տարբերակ դիտարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգը, իսկ սպասարկման գրասենյակ այցելելը՝ որպես բացառություն օրենքով հստակ սահմանված դեպքերի համար: Սահմանվում է նաեւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթային տարբերակով ներկայացման եւ դրանք էլեկտրոնային տարբերակի վերածվելու կարգը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Օրենքի նախագծով առաջարկվում է Կադաստրի կոմիտե ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով