Ճապոնիայի Ցուկուբա համալսարանը ընդունում է 2026 թ. «Տնտեսական և հանրային քաղաքականություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտեր

Ճապոնիայի Ցուկուբա համալսարանը հոկտեմբերի 1-31-ն ընդունում է 2026 թ. «Տնտեսական և հանրային քաղաքականություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտեր:
Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի պաշտոնյաները: Ուսանողների պարագայում ընդունելության հայտ հնարավոր է ներկայացնել նաև բակալավրիատի ծրագիրն ավարտելուց անմիջապես հետո:
Դիմորդները կարող են օգտվել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության և Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող կրթաթոշակներից։
Դիմելու մանրամասները՝ այստեղ

























