Աշխարհում հազարավոր հուշահամալիրներ են վերանորոգվում, և ոչ մի տեղ չես տեսնի, որ այդ առիթով «քաղաքական աղմուկ» սարքեն. Քրիստինե Վարդանյան

Օրերս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած բողոքի ակցիաները հերթական անգամ վեր հանեցին այն հարցը, թե որտե՞ղ է անցնում սրբավայրի նկատմամբ հարգանքի ու ազատ արտահայտման սահմանագիծը։ Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ խստորեն քննադատել է այդպիսի ակցիաները՝ դրանք որակելով որպես «բացահայտ սրբապղծություն»։
«Ողբերգություն է՝ գնալ Ծիծեռնակաբերդ, բողոքի ցույց անել վերանորոգվող մյութերի դեմ, որի համար կառավարությունը 800 մլն դրամ է հատկացրել, ու կեղծ արցունքների տակ հայտարարել, թե սա մեզ համար սրբավայր է։
Սրբավայրում չեն բղավում։ Սրբավայրում նույնիսկ քայլքիդ ձայնը պիտի խեղդվի լռության մեջ, շողքդ պիտի խոնարհվի։ Իսկ այստեղ ոմանք սրբավայրի գաղափարը շփոթել են քաղաքական, ոմանք էլ էժանագին ներկայացման բեմի հետ։ Սա ոչ թե պայքար է, այլ բացահայտ սրբապղծություն։
Աշխարհում հազարավոր հուշահամալիրներ են վերանորոգվում, և ոչ մի տեղ չես տեսնի, որ այդ առիթով «քաղաքական աղմուկ» սարքեն։ Իսկ եթե այդ մարդիկ գոնե մեկ անգամ զբաղվեին ինքնակրթությամբ, ապա կհասկանային՝ հուշահամալիրի պատերի տակ բղավելը ոչ թե քաջություն է, այլ տգիտություն։
Մեկ անգամ , որ ուժը տան ուղեղին, ոչ թե լեզվին, կհասկանան, որ քաղաքական կապիտալ շահելու համար զոհերի հիշատակը շահարկելն ամենամեծ ամոթն է ։ Իսկ մինչ այդ նրանք ապացուցում են միայն մեկ բան՝ որքան ավելի բարձր են գոռում, այնքան ավելի դատարկ են ներսից»,-գրել է նա:


























