Հայտնի է՝ ինչի մասին է Օվերչուկի նամակը Մհեր Գրիգորյանին․ փոխվարչապետներն օգոստոսին կհանդիպեն — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Հայտնի է՝ ինչի մասին է Օվերչուկի նամակը Մհեր Գրիգորյանին․ փոխվարչապետներն օգոստոսին կհանդիպեն

Հայտնի է՝ ինչի մասին է Օվերչուկի նամակը Մհեր Գրիգորյանին․ փոխվարչապետներն օգոստոսին կհանդիպեն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պայմանավորվել են օգոստոսի երկրորդ կեսին հանդիպել՝ քննարկելու ԵԱՏՄ օրենսդրության հետ կապված հարցեր։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Փոխվարչապետի գրասենյակից, սակայն, չեն հստակեցրել, թե երբ տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների հանդիպումը։ Շուրջ 1 ամիս առաջ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղացրել էին, որ ստացել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի նամակը։ Մենք ևս մեկ գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ բովանդակություն ունի նշված նամակը։

ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մեր հարցմանն ի պատասխան փոխանցել է, որ Ալեքսեյ Օվերչուկի նամակը վերաբերում է ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի թիվ 374-Ն որոշմամբ սահմանված դրույթների համապատասխանությանը ԵԱՏՄ օրենսդրությանը: Ըստ այդ որոշման՝ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և մեր երկրի տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման պահանջները՝ համաձայն հավելվածի: Մինչ Մհեր Գրիգորյանին նամակ ուղարկելը Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանին ուղղված դիմում է պատրաստում՝ ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵՏՄ-ի կանոնների հակասության մասին։ Նախքան Ռուսաստանի փոխվարչապետի այս հայտարարությունն էլ «Ռոսսելխոզնադզորն» էր Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրություն ուղարկել և զգուշացնել, որ կարող են հունիսի 16-ից արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ըստ ռուսական կողմի՝ երրորդ երկրներից Հայաստան ծաղիկ է ներմուծվում, որոնք հայկական սերտիֆիկատներով արտահանվում են Ռուսաստան։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, պարզաբանելով ծաղկի արտահանման հետ կապված իրավիճակը, նշել էր, որ Ռուսաստանը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ալթայ մեկնելուց հետո Օվերչուկը տեղեկացրել էր, որ Միշուստինի հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքը շարունակելու հարցում:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  4. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Հայտնի է՝ ինչի մասին է Օվերչուկի նամակը Մհեր Գրիգորյանին․ փոխվարչապետներն օգոստոսին կհանդիպեն