Գարեգին Խումարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Գարեգին Խումարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Գարեգին Խումարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումների իրավաչափությունը, սակայն գիտակցելով, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողել, նպատակադրվել է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու միջոցով հասնել նրան, որ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը համարվի հարգելի:

Գ․Խ․-ն նշված հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և վարչական գործով դատավարական փաստաթուղթ հանդիսացող՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրենը հիշյալ միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ վիճարկվող որոշումներով իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված, սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում: Վերջինս ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ դատարան է ներկայացրել եկամուտների վերաբերյալ տեղեկություն, ըստ որի տվյալ ժամանակահատվածի համար աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չի ստացել, մինչդեռ ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել նշված դատավարական փաստաթղթի մեջ՝ այդ կերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը: 

Գ․Խ․-ի կողմից փաստաբանին օգտագործելու միջոցով դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթուղթ հանդիսացող միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ: 

Հանրային հեռարձակողի խորհուրդը դատարանի նշված որոշման դեմ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, սակայն Գ․Խ․-ն շարունակելով հանցավոր դիտավորությունը, քաջատեղյակ լինելով, որ իր կողմից որպես հայցվոր միջնորդավորված կերպով ՀՀ վարչական դատարանին ներկայացված կեղծ տվյալներ պարունակող տեղեկությունները պատասխանողի բողոքի քննության համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում որպես ապացույց կարող են ունենալ առանցքային նշանակություն՝ չի հրաժարվել հայցից, որի արդյունքում իր կողմից ստացված իրական եկամուտների չափը չներառած կեղծ դատավարական փաստաթղթերը  փոխանցվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Ավելին, Գ․Խ․-ն ցանկանալով հասնել իր վերջնական նպատակին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից պատասխանողի բողոքը բավարարելուց հետո, կրկին միջնորդավորված կերպով դիմել է Վճռաբեկ դատարան:           

Գ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Գարեգին Խումարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ